Հայաստանում այս տարի ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն չի անցկացվի։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այդ մասին տարածված լուրին։

«Կարծում եմ՝ մի փոքր թյուրըմբռնում կա, որովհետև ՀՀ պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում նման զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում այս իրավիճակում, ու այդ զորավարժությունները համենայնդեպս այս տարի չեն կայանա»,- մանրամասնեց Փաշինյանը։

Ասուլիսի տեսագրությունը՝ այստեղ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest