Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում այսօր` ժամը 14։35-ին արձանագրվել է վթար։ «ԱրցախԷներգո»-ն հայտնում է, ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների, վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։

«Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով», — ասված է հաղորդագրությունում։

Pin It on Pinterest