44-օրյա պատերազմի ընթացքում ևս բազմաթիվ կոչեր են հնչել, բայց դա չի խանգարել, որ Ադրբեջանը շարունակի ռազմական հանցագործություններ կատարել։ Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Բռնապետական Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել։ Բռնապետությունն ու Ալիևի հանցագործ ռեժիմը պետք է պատժվեն։ Վերջակետ»,-նշված է Ստեփանյանի գրառման մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: