Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը(նախագահող դատավոր՝ Վահե Դոլմազյան) մերժեց Դավիթ Տոնոյանի փաստաբանների միջնորդությունը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը կմնա կալանքի տակ։ Փաստաբանները նախկին նախարարին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։ Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 3 ամիս է կալանավայրում է «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի հիմքով։
Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանն ասել է, որ նդատարանի այս որոշումն անհիմն է․․ «Իրավական առումով այս որոշումը լիովին անհիմն է և իրավաբանության հետ կապ չունեցող։ Մեկ տարի երեք ամսվա ընթացքում այս գործով այնքան անարդարություն ենք տեսել, որ լիովին սպասելի էր այս որոշումը»։
Փաստաբանն ասել է, որ որոշումը բողոքարկելու են։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: