ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունները համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում իրենց բոլոր գործընկերների հետ` հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացման ու այն իր նախկին կարգավիճակին վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժղովում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այսինքն` մարդկանց, բեռների, ապրանքների տեղափոխումը հանգիստ, առանց որևէ վերահսկողության վերականգնվի»,– ասաց Գրիգորյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հարցի շուրջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Գրիգորյանը նաև հայտարարել էր, որ ՀՀ–ն այդ հարցով աշխատում է ռուսական կողմի հետ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: