Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի  ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ըստ աղբյուրի, հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest