«Ազատությունը» գրում է.
«Ռուբեն Վարդանյանի գործունեությունը հանցավոր ավանտյուրիստական ուղղություն, բնույթ է կրում, որին անհապաղ պետք է վերջ դրվի»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսին։
Բայրամովի խոսքերով՝ Վարդանյանը անհապաղ պետք է լքի Լեռնային Ղարաբաղը:
«Որքան շուտ այդ մարդը լքի տարածաշրջանը, այնքան լավ բոլորի համար. առաջին հերթին տուժում է տեղական բնակչությունը, նա չի թողնում ռեինտեգրվել»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ նաև պնդելով, որ մինչև Վարդանյանի գալը եղել են «դրական տեղաշարժեր», «դրական շփումներ»։ Այդ շփումների մասին Ադրբեջանի արտգործնախարարը մանրամասներ չի հայտնել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: