«Ազատությունը» գրում է.

«Ռուբեն Վարդանյանի գործունեությունը հանցավոր ավանտյուրիստական ուղղություն, բնույթ է կրում, որին անհապաղ պետք է վերջ դրվի»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսին։

Բայրամովի խոսքերով՝ Վարդանյանը անհապաղ պետք է լքի Լեռնային Ղարաբաղը:

«Որքան շուտ այդ մարդը լքի տարածաշրջանը, այնքան լավ բոլորի համար. առաջին հերթին տուժում է տեղական բնակչությունը, նա չի թողնում ռեինտեգրվել»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ նաև պնդելով, որ մինչև Վարդանյանի գալը եղել են «դրական տեղաշարժեր», «դրական շփումներ»։ Այդ շփումների մասին Ադրբեջանի արտգործնախարարը մանրամասներ չի հայտնել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest