Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած նիստում Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի և ըստ զինվորական ծառայության հետ առնչության՝ համապատասխան անձանց շրջանակը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Նշվում է, որ գործող ցանկի հիվանդությունները և դրանց ձևակերպումները չեն համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված դասակարգումներին:

Ըստ այդմ՝ հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, հիվանդությունների ծանրության և օրգանների ֆունկցիաների խախտումների աստիճաններն ու դրանց ախտորոշման համար անհրաժեշտ գործիքակազմերը, հիվանդությունները և դրանց ձևակերպումները համապատասխանեցվում են ԱՀԿ մշակած դասակարգումներին, ինչպես նաև հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կհստակեցվեն փորձաքննության ենթակա համապատասխան անձանց, զինապարտների, զորակոչի ենթակա կամ պահեստազորում հաշվառված քաղաքացիների, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց փորձաքննություն իրականացնող մարմինների շրջանակը, հետազոտման և փորձաքննության ծավալներն ու ընթացակարգերը, գործընթացի շրջանակներում կիրառվող փաստաթղթերի ձևերը, հետազոտման և փորձաքննության գործընթացներին ներգրավված մասնագետների վարձատրության պայմանները:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest