Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը դադարեցնում է ավելի քան մեկ շաբաթ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Բեգլարյանը ողջունեց Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունները, որոնցում նրանց մեծ մասը պահանջեց ապաշրջափակել Լաչինի միջանցքը, միաժամանակ նշեց՝ սա չի նշանակում, որ իրենց առաքելությունն ավարտված է:

«Մենք որոշել ենք նստացույցի և բողոքի ակցիաների այս տարբերակը փոխարինել մեկ այլ ձևաչափով` ամեն երեկո ժամը 19:00-ից մի քանի ժամ շարունակ այստեղ կհավաքվենք, մտքերի փոխանակում կիրականացնենք, տեղեկություններ կփոխանակենք ու կպլանավորենք հաջորդ օրվա անելիքները, իսկ օրվա ընթացքում մեր աշխատանքային պարտականությունները կիրականացնենք, որպեսզի ավելի արդյունավետ կերպով օգտագործենք ժամանակը և մեր ունեցած ներուժը», — հայտնեց Արտակ Բեգլարյանը:

Նա հորդորեց չդադարեցնել բողոքի ակցիաները՝ հաջակցություն Արցախին, գտնել ոչ ստանդարտ լուծումներ և «հնարավորինս ակտիվորեն տարբեր ձևերով ձայնը բարձրացնել»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest