Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 16-ին որոշել է մերժել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ալեքսանյանի խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Ալեքսանյանի ներկայացուցիչ, փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը:
Հիշեցնենք՝ Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել էր դեռևս հոկտեմբերի 19-ին։ Նա մեղադրվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու համար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: