Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է»:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությանն անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կրկին խաթարել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ: Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանի Կառավարությանը վերականգնել գազի անխափան մատակարարումը տարածաշրջանի բնակիչներին։

«Ի վերջո, մենք հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ տեղաշարժի ազատությունն, ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

We call on the int’l community to reiterate its support for negotiations without coercion. Azerbaijan must cease its blockage of the Lachin corridor— the only road connecting Nagorno-Karabakh to the outside world.

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest