Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունն առանց նախապայմանների։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունում։
«Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի մատակարարումը առանց որևէ պայմանի՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները», — ասվում է երեքշաբթի օրը տարածված կոմյունիկեի մեջ։
Փարիզը նաև հիշեցրել է «հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը»։ «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը», — ընդգծում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: