Հայաստանի  նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ժաննա Անդրեասյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Ժ. Անդրեասյանը նախօրեին Նիկոլ Փաշինյանի հրաանագրով ազատվել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով,  Վահրամ Դումանյանն ազատվել էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնից։

Pin It on Pinterest