«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Նրանք այցելել են բանտարկյալներին, որոնց գոյությունը պաշտոնապես ճանաչված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այժմ նրանք 33-ն են, սակայն իրավապաշտպանների տվյալներով՝ եւս 80 մարդ գտնվում է ադրբեջանական գերության մեջ։ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց կալանքի պայմաններին, նրանց առողջական վիճակին և օգնել կապ հաստատել ընտանիքների հետ, @SputnikArmenia-ին ասաց Կարմիր Խաչի պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: