Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում օդանավի կործանման դեպքի վերաբերյալ: Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:

Աին-ից հայտնում են, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են:

Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Pin It on Pinterest