ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտյալ, հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Ավետիքյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել, որոնք քրեակատարողական հիմնարկի այմաններում լուծել հընարավոր չէ, ահազանգում է Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Վարուժան Ավետիսյանի հետ հանդիպել եմ երեկ, տկար էր, զգացվում էր, որ հյուցվածություն կա, թեպետ չէր գանգատվում: Ունի դողէրոցք: Նրա այս վիճակը շատ բնորոշ էր անցած տարվա սրացուներին, որից հետո հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունք: Կոնկրետ բժշկական միջամտություններ պետք է իրականացվեն, որ այդ վիճակին չհասնի», -Forrights.am-ի հետ զրույցում ներկայացրեց Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նրա խոսքով, երբ Ավետիսյանը ազատության մեջ էր, Հայաստանի տարբեր առաջատար բժիշկներ կլինիկական խորը հետազոտություն է անցել, և նրա առողջական խնդրին այդպես էլ կլինիկական ախտորոշում դժվարացել են տալ:

«Ունենում է դողէրոցք, բայց առերևույթ չունի ջերմություն, ստիպված շատ հագուստ է կրում, որ նվազեցնի ցրտի զգացողությունը: Չեն կարողանում տալ վերջնական ախտորոշում տալ ու նաև գրել էին՝ քանի որ վերջնական ախտորոշում հնարավոր է չէ տալ Հայաստանի առողջապահական համակարգում, առաջարկվում է հետազոտություն անցնել արտերկրում», -նշում է Պապիկյանը:

Ի դեպ, դեռևս ազատության մեջ Ավետիսյանի պաշտպանությունը միջնորդել է, որպեսզի Ավետիսյանը մի քանի օրով բուժզննում և հետազոտություն անցնի Գերմանիայում, սակայն դատարանը նրան մերժել էր:

«Վերաքննիչ դատարանում այն ժամանակ նիստը նախագահող Սահակյանը ասում էր՝ ի՞նչ է եղել քեզ, նստած ես քեզ համար, կալանքի տակ չես, ի՞նչ ես բողոքում: Առանց քննարկման թողեցին մեր միջնորդությունը, ու պարոն Ավետիսյանի առողջական խնդիրը այդպես էլ մնաց», -նշեց Պապիկյանը:

Փաստաբանը դիմել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից, նրա խոսքով, դեռևս նոյեմբերի 10-ին այցելել էին Ավետիսյանին: Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության, Վ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին չի ներկայացրել որևէ գանգատ կամ բողոք, այդ թվում՝ առողջական վիճակի, քրեակատարողական հիմնարկում ոչ պատշաճ բժշկական սպասարկման կամ այլ հարցերի վերաբերյալ։ Վ. Ավետիսյանը նշել է, որ ներկայում Պաշտպանի աշխատակազմի միջամտության և աջակցության անհրաժեշտությունը չկա, և խնդրել է նաև իր առողջական վիճակի համար անհանգստացող անձանց իր անունից փոխանցել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է:

«Մարդը կլինիկական ախտորոշում չունի, նշանակված բուժման սխեմա չկա, ի՞նչ ասի Պաշտպանի գրասենյակին», -հարցադրում արեց փաստաբանը:

Նշենք, որ Վարուժան Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար և դատապարտվել 7 տարի 4 ամիս ժամկետով:

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest