Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ — ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցիները կիրառել են նաև ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 9-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: