Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է գիշերը սահմանի արևելյան հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։
«Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի», — ասված է հաղորդագրությունում։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 8-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե հայկական զինված ուժերն են երեկ երեկոյան գնդակոծել Քելբաջարի շրջանում ադրբեջանական զինուժի դիրքերը, ինչին ի պատասխան «համարժեք քայլեր» են ձեռնարկվել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: