ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավար է նշանակվել Լաերտ Գրիգորյանը: Այդ մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

Վերջինը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետն էր, արդարադատության գնդապետ:

Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ն մինչ այժմ ղեկավարում էր Արտակ Ղազարյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր 2020-ի գարնանը:

Pin It on Pinterest