ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն իր առաջին պարեկությունն է անցկացրել։ Այս մասին ասված է Twitter-ում ԵՄ տարածած հայտարարության մեջ։ «ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն իր առաջին պարեկությունն է իրականացրել։
Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ մոնիտորինգը կվերահսկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովների աշխատանքին նպաստելու համար»,- ասված է ԵՄ տարածած հայտարարության մեջ:
“EU monitors in 🇦🇲 set off on their first patrol. For the next two months, the EU Monitoring Capacity will monitor the situation on the Armenian side of the 🇦🇲/ 🇦🇿 border to build confidence and to contribute to the border commissions” @EUMCAP pic.twitter.com/fuYKQ8xjs6
— EUSecurityDefence (@EUSec_Defence) October 26, 2022
Հիշեցնենք, որ առաքելության կազմում ընդգրկված է 40 դիտորդ․ նրանք տեղակայվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում։ Դիտորդները քաղաքացիական են և լինելու են անզեն: Եվրոպացի դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն, այդ թվում` մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: