Բաքուն դեռևս շարունակում է խոչընդոտել, թույլ չտալ, որ հայկական կողմը որոշ տարածքներից հանի ադրբեջանական կողմի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին: Եվ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի մարմինները:

Ադրբեջանը դեռևս խոչընդոտում է և չի տալիս իր թույլտվությունը, որ մարմինները հանվեն»,-ասաց Գրիգորյանը: Սեպտեմբերին Բաքվի ագրեսիայի հետևանքով այս պահի դրությամբ հայկական կողմից անհետ կորած է համարվում 29 մարդ:

Ըստ ՄԻՊ-ի՝ այդ թիվը կարող է պարբերաբար փոխվել, երբ, օրինակ, մարմինների նույնականացում է արվում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ