Կառավարության որոշմամբ ձմեռային զորակոչը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս որոշումը ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում: Մինչև 2023թ․ մարտի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: