Իր տան շքամուտքի մոտ ծեծի է ենթարկվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ղազարյանն արդեն դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Նա պնդում է՝ այսօր առավոտյան իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել է իր վրա, հայհոյանքներ տվել ու սկսել հարվածել։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն գցել են գետնին ու հիմնականում գլխին հարվածել, հետո հեռացել են։
Ղազարյանն ասում է՝ հարձակվողները որևէ պահանջ իրեն չեն ներկայացրել, ու պնդում է՝ հարձակումն իր քաղաքական գործունեության պատճառով է:
Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու ահազանգի մասին տվյալները Ոստիկանությունն արդեն ուղարկել է Քննչական կոմիտե:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: