Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Countering the Authoritarian Overhaul of the Internet» վերտառությամբ տարեկան զեկույցը, համաձայն որի Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին: Այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր, ի տարբերություն 2021 թ. 71 միավորի: Զեկույցն ընդգրկում է 2021թ․ հունիսի 1-ից 2022 թ․ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին, որտեղ մասնավորապես նշվում է.
«Հայաստանում տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության խմբերը համատեղեցին հանրային դատապարտումը մասնավոր ջատագովության հետ՝ համոզելու կառավարությանը չեղյալ համարել ծանր վիրավորանքի մասին հոդվածը քրեական օրենսգրքում՝ ընդունված 2021թ. հուլիսին: Օրենքը, որը քրեականացնում էր պետական պաշտոնյաներին և հասարակական գործիչներին ուղղված վիրավորանքները, կիրառվել է ամբողջ տարվա ընթացքում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու այն օգտատերերին, որոնք ուղղել են քննադատական մեկնաբանություններ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Քաղաքացիական հասարակության ակտիվիստներն իրենց մտահոգությունները հայտնել են դիվանագետների հետ մասնավոր հանդիպումների ժամանակ և հայկական լրատվամիջոցներում, իսկ նրանց առարկությունները այնուհետև մեջբերվել են Սահմանադրական դատարան ուղղված պաշտոնական դիմումի մեջ: Կառավարության պաշտոնյաները համաձայնել են չներառել տվյալ դրույթը 2022 թ. հուլիսին ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքում և պարտավորվել են ընդգրկուն խորհրդակցություններ անցկացնել ՔՀԿ խմբերի հետ՝ ապագայում ԶԼՄ-ների հետ կապված օրենքներ մշակելիս:
Զեկույցը ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: