Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել։
Հիշեցնենք, որ ԱԱԾ ծառայողները ներխուժեն են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործով կաշառք ստանալուն։ ՀՀ գլխավոր դատախազն արդեն միջնորդություն ներկայացրել է ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ-ն այս պահին քննում է միջնորդությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ:
««Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին»,- հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: