Հոկտեմբերի 17-ին ընդունել եմ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար սուրեն պապիկյանը։

«Ողջունել եմ առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն: Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Քննարկվել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր»,- գրել է Պապիկյանը։

Pin It on Pinterest