Ֆրանսիայի նախագահը պնդել է, թե Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ — ադրբեջանական հակամարտությունը` Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար: Այդ մասին Էմանյուել Մակրոնն ասել է երեկ` France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պնդելով, թե Մոսկվան թեժացնում է իրավիճակը Ադրբեջանի օգտին:
«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին… 5 հազար ռուս զինվոր է ըստ հաղորդումների այնտեղ տեղակայվել` սահմանի անվտանգությունը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնում եք` ինչ է կատարվում, սա ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որը ուզում է խառնել իրավիճակը Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար», — հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: