Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա:
Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել էին, որ այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: