ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ քննարկվել է երկու երկրների միջև կայուն խաղաղության համաձայնագրին ուղղված քայլերը։ «Ես այսօր խոսել եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու քայլերի մասին։ Մենք գնահատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջ են տանում այս կարևոր քայլը»,- Twitter-ում գրել է Բլինքենը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: