Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կորոմինան հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։
Այդ կապակցությամբ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Լավ հանդիպում Բրյուսելում՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ժնևում ԱԳ նախարարների հանդիպումից հետո քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկայիս կարգավիճակը։ ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: