Ադրբեջանը երկու անգամ հրաժարվել է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա արդեն երկրորդ անգամն է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։
Առաջին դեպքը եղել է մայիսին, երբ Բրյուսելում խոստում է տրվել, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել է մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերիների», — «Թվիթեր»-ում գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: