Խաղաղությունը չի կարող պարտադրվել, Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Այսօր [սեպտեմբերի 28-ին] կրկին հաղորդագրություններ եղան հայ 3 զինծառայողի սպանվելու և մեկ ադրբեջանցու վիրավորվելու մասին: Այս և շատ այլ անիմաստ զոհերի առկայությունը սնուցում է ատելությունը և անկայունությունը: Անվտանգությունը հնարավոր է, միայն երբ սահմանները հարգվում են, և զորքերը դեմ առ դեմ կանգնած չեն մոտ տարածությունների վրա: Խաղաղությունը չի կարող պարտադրվել», — ասված է Կլաարի գրառման մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: