Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը և ադրբեջանական օկուպացիայի ենթարկված հայկական տարածքներում ու սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդական առաքելությունների ծավալումը բացարձակ անհրաժեշտություն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում երեք հայ զինծառայող է այսօր սպանվել Հայաստանի տարածքում։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, սուվերենության ու ժողովրդավարության վրա։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի ու դադարեցվի», – գրել է Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest