Հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը, հաղորդում է Պաշտպանության նախարարության խոսնակը:

«Զինծառայողի առողջական վիճակը բավարար է», — գրում է Արամ Թորոսյանը Ֆեյսբուքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի մոտ, այդ թվում Սամվել Անթանյանի հարազատները։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest