Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել Հայաստանի իշխանություններին «իրական քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, այլ ոչ թե զբաղվել բանակցային գործընթացի իմիտացիայով»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնողն է՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության խստիվ պահպանման հիման վրա։
«Կոչ ենք անում Հայաստանին հարգել այս հիմնարար սկզբունքները, կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման։ Հայաստանը վերջապես պետք է դադարեցնի բանակցությունները կեղծելը և իրական, կառուցողական քայլեր ձեռնարկի․ տարածաշրջանի խաղաղ զարգացմանն այլ այլընտրանք չկա», – հայտարարել է այն երկրի արտաքին գործերի նախարարությունը, որի բանակը երկու շաբաթ առաջ ագրեսիա էր իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: