Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «կարմիր բերետավորների» գործողությունների առնչությամբ Դատախազությունից օրեր առաջ հայտնել էին, որ  Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:

 

«Ոչ մի նորություն, չկա, այս մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Եթե մինչև այժմ չի հարուցվել, չի էլ հարուցվի»,- ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21֊ին զոհված զինծառայողների հարազատները բռնի ուժով հեռացվել էին Եռաբլուրից` իշխանական վերնախավի` Եռաբլուր այցից առաջ։

Նյութի հրապարակումից հետո Քննչական կոմիտեից  տեղեկացրին, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել․«Պարզաբանեմ, որ ոչ թե «Կարմիր բերետավորների» գործողությունների առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել, այլ զոհված զինծառայողների հարազատների։ Հաստատում եմ, որ «կարմիր բերետավորների» գործողությունների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվել է»,–ասաց Քննչական կոմիտեի խոսնակ պարոն Թադևոսյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest