«Մեր տղաները հաղթել են, պարտվել ենք մենք, մեր ղեկավարությունը, իսկ տղաները հաղթած են դուրս եկել կռվից, 44 օր կռվել են։ Հոկտեմբերի 14-ին է զոհվել, Ֆիզուլի չհասած՝ Հադրութից ներքև, «Բայրքաթարից»: Հավաքել են բոլորին մի տեղ, որ վերևից խփեն, ո՞վ է տեսել կռվի ժամանակ զորքը մի տեղ հավաքեն . շատ գործեր կան հարուցված, բայց ի՞նչ, երկու տարի է անցել, Եռաբլուրի վիճակը նայեք»,-ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը;
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: