Հայաստանում սեպտեմբերի 19-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1431 դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 442 հազար 875-ի, որից 430 հազար 192-ը`առողջացման, 8683-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 2133 քաղաքացի, մահացել է 4 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2307 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 5 հազար 523 թեստավորում:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 210 հազար 961 -ի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest