Առաջին հայացքից փխրուն բայց հոգով ուժեղ աղջնակը մանկությունից սիրելով զինվորական կյանքը, 44-օրյա պատերազմից հետո եկավ ՈՄԱ- ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն մասնակցելու եռամսյա դասընթացներին որը իր սերը զինվորական կյանքի հանդեպ ավելացրեց: Մտադրություն ուներ ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսրան, բայց ընտանիքի անդմաները դեմ էին այդ որոշմանը:
«Մայրիկս, տատիկս չէ, որովհետև տեսել էին մանկությունից ոնց եմ սիրել էս կյանքը, եղբայրս 44 օրյա պատերազմի մասնակցելա ու ինքը ասելա որ էտ աղջկա կյանք չի դու չես կարա ընդեղ ապրես»:
Սոֆյան հիմա նորից եկել է ՈՄԱ- իր գիտլիքները ավելի ամրապնդելու, և իր ընկերներին օգնելու համար:
«Ցանկություն ունեմ գիտելքիներս, ավելի խորացնելու և հետագայում հասկանամ ինչով կարող եմ օգնել էստեղ, հիմա դա ավելի շատ է պետք»:
Դժվարություներից չվախեցող աղջիկը հասկանսում է որ հիմա առկա է պատերազմի վտանգ, բայց հասկանում է որ պետք չէ վախենալ, քանի որ թշնամին դրանից իրեն ավելի ուժեղ է զգում:
« Ամեն դեպքում բոլորս էլ վախ ունենք,բայց պետք չի, թշնամին տեսնելով որ վախենում ենք ավելի ուժեղ է իրեն զգում ,մենք չպետք է վախենանք ընդհանրապես, ուղակի այս հոգեկան ճնշումներ են որ բոլորի մեջ վախա նստել ու պետքա վախենանք որ իրանք կարենան իրենցը անել, բայց ՈՄԱ-ն օգնում է որ այս վախը հաղթահարենք»:
Մեզ պատմեց որ իր մտադրությունների մասին խոսել է նաև իր ընկերների հետ որոնք տարբեր կարծքներ են արտահայտել իր որոշման մասին;
«Տղա ընկերներիցս հիմնականում բոլորը դեմ են ասում են որ չէ պետք չի, իսկ ընկերուհիներս ուղղակի ասում են որ դա քո որոշումն է; Եթե դու գտնում ես, որ դա քո տեղնա, ուրեմն, պետքա հասնես քո նպատակին, իսկ իմ մեջ կա նստված, որ ես թեկուզ կյանքի գնով պետքա իմ ազգին մի բանով օգնեմ»;
Սոֆյան հասկանում է որ ոչ մի ծնող չի ցանկանում իր երեխան տեսնի այն ինչ որ մենք ենք հիմա տեսնում, բայց նաև չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել:
«Հիմա իմ տարիքային մարդիկ չեն գիտակցում այս ամեն ինչը, ուղակի ասում են որ սա ժամանակի վատնումա, մեկա լինելուա , էն ինչ որ լինելուա, բայց եթե բոլորս ծալենք ձեռքներս ու ասենք լինելուա, կարանք ուղակի առանց ինչ որ բան անելու թշնամուն ասենք արի»
Սոֆյան դեռ չգիտի հետագան ոնց կլինի, հիմա իր համար ամեն ինչ օդում կախված է,միակ բանը որ հիմա ցանկանում է ինչով կարող է օգնել երկրին:
Ալիտա Եղիազարյան
Տեսանյութի հեղինակ Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: