Այսօր Երևանի ավագանու նիստում Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։ Նրա թեկնածությունը ստացավ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայն։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախքան քվեարկությունը հույս հայտնեց, որ պետական ապարատում Ավինյանի ունեցած փորձառությունը հնարավորություն կունենան կիրառել և այն խնդիրները, որոնք ծառացած են Երևանի առջև, համատեղ ուժերով կլուծեն։
Անդրադառնալով դիտարկումներին, թե խնդրահարույց չէ՞ փոխվարչապետից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ, Ավինյանն ասաց, որ անկախ նախկինում զբաղեցրած բարձր պաշտոններից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, «իր համար մեծագույն պատիվ է լինել իր ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին»։
«Ես շնորհակալ եմ ընձեռած հնարավորության համար», — ասաց Ավինյանը։
Հարցին, թե որոնք են այն ուղությունները, որ նա կառավարելու է, Ավինյանը նշեց հինգ ուղություն՝ թաղապետարանների համակարգումը և վերահսկումը, շինբարեկարգման բլոկը, կանաչապատման բլոկը, մշակույթ և Կառավարության հետ աշխատանքը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: