«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր ակցիա են իրականացրել զոհված զինծառայողների ծնողները։ Ակցիայի մասնակից ծնողներին ոստիկանությունը բերման է ենթարկել. բերման ենթարկված ծնողների թիվը հասնում է 30֊ի։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն վնասվածքներ, մեկը ձեռքերն է վնասված, մյուսի մատն է վնասված», — ասաց նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: