Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության համար, Մոսկվան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավատարմագրերի հանձնման արարողությանը դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ընդգծեմ, որ մեզ համար մոտիկ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում: Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», — ասել է ՌԴ նախագահը։

ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը նվազեցնելու ուղղությամբ, ասել է Պուտինը։

«Ցանկանում եմ նշել, որ կազմակերպության (ՀԱՊԿ) գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի սրման հետ կապված։ Բախման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է Հավաքական անվտանգության խորհրդի համար առաջարկներ պատրաստել՝ հիմնվելով գործերի վիճակի ուսումնասիրության արդյունքների վրա»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Pin It on Pinterest