«Ամեն օր 6-7 հուղարկավորություն է լինում»․ Եռաբլուրում նոր գերեզմանների թիվն ավելանում է

84

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում թարմ գերեզմաններն ավելանում են։ Ամեն օր ընդլայնվող պանթեոնում հողին են հանձնվում սեպտեմբերի 13-ին գեսգիշերից 5 րոպե անց սկսված ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիները։ Սեպտեմբերի 18-ի դրությամբ «Եռաբլուր»-ում արդեն 19 հուղարկավարություն է իրականացվել։ Նրանցից շատերը 18, 19 և 20 տարեկան են։

 

«Երեկ վեց հուղարկավորություն է եղել, առաջին օրը՝ յոթ, դրա առաջին օերին երկուսից երեք հուղարկավորություն է եղել»,- Forrights.am -ի հետ զրույցում ասում է «Եռաբլուր»-ի աշխատակիցներից մեկը։

 

Սեպտեմբերի 13-ից հետո չկա օր, որ զինվորական պանթեոնում հուղարկավարություն չլինի։ Նոր գերեզմանների կողքին նոր փոսեր են փորվում ու նոր տարածքներ հարթեցվում՝ նոր գերեզմանների համար։

 

Թաղման թափորները երբեմն այնքան շատ են լինում, որ, ըստ աշխատակցի, հողին հանձնելուց առաջ զինվորական կարգը նախատեսվածից շուտ է իրականացվում։

 

«Ժամը մեկից սկսվում է, երեկ այնքան շատ էր, որ 12-ից սկսվեց, որ կարենան հասցնեն․․․Չկա օր, որ թաղում չլինի»,-ասում է նա։

 

Հանուն հայրենիքի համար կյանը տվածներին շատ դեպքերում հարազատները հրաժեշտ են տալիս այդպես էլ վերջին անգամ չտեսնելով իրենց որդիներին։ «Որի դեմքը նորմալ է բաց են պահում, համայրա կեսի դագաղը փակ է եղել, կեսինը՝ բաց»,-ասում է աշխատակիցը։

 

Մինչ այս պահը պաշտոնական տեղեկություններով հայկական կողմն ունի 135 զոհ։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին նշեց, որ զոհերի թիվը վերջնական չէ։ Պետությունը, սակայն, չի հրապարակում նույնականացված զոհերի անուններն ու այլ տվյալներ։ Հայրենիքի համար զոհված տղաների անուններն իմանալու և նրանց ճանաչելու միակ աղբյուրը «Եռաբլուր»-ում նրանց շիրիմներին դրված ցուցանակներն են։ Թե ինչու Պաշտպանության նախարարությունը նրանց տվյալները չի հայտնում՝ պարզաբանում չկա։

Նարեկ Կիրակոսյան