«Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Եվ այս գործեղությունների ընթացքում Ադրբեջանը, մինչև դեմարկացիայի փուլ մտնելը, փորձում է սահմանային իր դիրքերը ավելի ամրապնդել, ինչն իրեն հաջողվել է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցրի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ 10 քկմ տարածքները, որոնք ադրբեջանցիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել, որքանո՞վ են ռազմավարական նշանակության։
«Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից անցել են մեր տնօրինման տակ: Դա վեց դիրքերի մասին է խոսքը»,-նշեց Քոչարյանը շեշտելով, որ դա հնարավոր է փոփոխությունների ենթարկվի։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: