Փաշինյանը և Պուտինը քննարկել են իրավիճակը սահմանին

31

Հայ — ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին են անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի այսօրվա հաղորդագրության համաձայն, Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված Հայաստանի դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: