Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ԳՇ պետի ու ՊՆ ղեկավարի հետ

26

Հինգշաբթի օրը հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ուշ երեկոյան հրապարակած հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են «ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների խնդիրների իրականացման շրջաններում»:

Այլ մանրամասներ ռուսական կողմը չի փոխանցում, հայկական կողմը հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդում:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության՝ ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրադրությունը: