ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Սահմանադրական դատարանի երկու դատավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել էր 65-ը: Թե Սեդա Սաֆարյանի, թե Հովակիմ Հովակիմյանի թեկնածություններին կողմ էին քվեարկել 65-ը:
Սեդա Սաֆարյանի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարությունը, իսկ Հովակիմ Հովակիմյանինը՝ Հանրապետության նախագահը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: