Երեկ խորհրդարանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրամայեց շենքից հեռացնել ընդդիմադիր Mediahub և Yerevan.today կայքերի լրագրողներ Անի Գևորգյանին և Սյուզի Բադոյանին պնդելով որ նրանք խաթարում են պատգամավորների աշխատանքը:
Ավելի ուշ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով լրագրողներին հեռացնելու իր հրահանգին պատասխանեց.
«Վարվել են ԱԺ կանոնակարգ օրենքի նոր ընդունված դրույթներին համապատասխան, որով Ազգային ժողովի գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի, և հաշվիչ հանձնախմբի անդամի նկատմամբ այն, ինչ արվել է այդ լրագրողների կողմից, խաթարել է հաշվիչ հանձնախմբի աշխատանքը»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեյի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողներին շենքից հեռացնելու ԱԺ խոսնակի ցուցումը օրենքից դուրս է համարում, պատգամավորների պահվածքը դատապարտելի:
«Խորհրդարանի նախագահի որոշումը կամայական բնույթ է կրում, սովորաբար լրագրողներին, եթե իհարկե, ինչ-որ խախտում է եղել, խորհրդարանից հեռացնելու համար քննարկումներ են պետք, և որոշումներ են պետք, և այդպես կամայական ձևով հեռացնելն անընդունելի է և անթույլատրելի»:
Աշոտ Մելիքյանը ընդգծում է նաև լրագրողական էթիկայի խախտման տարրեր լրագրողների պահվածքում:
«Ոչ միշտ է, որ այդ լրագրողները հետևում են լրագրողական էթիկային և կարողանում են իրենց առաքելությունն իրականացնել առանց էթիկական նորմերի խախտման»;
Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի և լրագրող Անի Գևորգյանի միջև;
Այն հարցին թե ինչու հենց իր նկատմաբ կիրառվեց բռնի ուժ Անին ասաց որ նա նստել էր խորհրդարանի աստիճաներին և գրավոր դիմում էր պահնջում, երբ անվտանգության աշխատակիցները նրան քարշ տալով դուրս հանեցին;
«Մենք ոչ մի խախտում չենք արել ընդամենը ը դիտարկում արեցի, ասացի՝ օրինակ՝ 2018 թվականի հեղափոխության ժամանակահատվածում մարդ մահացել է»:
Անի Գևորգյանը երեկ խորհրդարանի միջանցքում հայտարարեց որ նման վարքագծի համար դատի է տալու Ալեն Սիմոնյանին; Իսկ այսօր մեզ հետ զրույցում ասաց որ երեկվանից խորհրդարան չի գնացել, չգիտի իր մուտքը այնտեղ արգելված է թե ոչ: Կձեռնարկվի համապատասխան քայլեր եթե պարզվի որ իր մուտքը արգելված է Ազգային ժողով:
Ալիտա Եղիազարյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: