ախագահն այցելել է Ջերմուկ, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին

16

այաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հինգշաբթի օրն այցելել է Ջերմուկ: Այցի ընթացքում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները Խաչատրյանին են ներկայացրել օպերատիվ իրավիճակը։

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Վահագն Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանի, պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատներ։

Նախագահը շրջել է քաղաքում և այցելել դիրքեր, հանդիպել է առանձին դիրքում կանգնած զինվորների հետ։ Նախագահը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող մարտիկների հետ։